Բելառուսում պատանի հոկեյիստը փրկել է թիմակցի կյանքը. տեսանյութ
Բելառուսի հոկեյի պատանեկան առաջնության «Մետալուրգ»-«Բերկուտ» հանդիպումը կարող էր ավարտվել ողբերգությամբ:
Հանդիպման միջնամասում խաղային դրվագներից մեկում մրցակցի հետ բախվելուց հետո ուկրաինացի հոկեյիտ Բոգդան Գրիցյուկը անհաջող բախվել է սահադաշտի վահանակին և կորցրել գիտակցությունը:
Պատանու մոտ ցնցումներ են սկսվել, լեզուն կուլ է գնացել: Այս իրավիճակում առաջինը ճիշտ է կողմնորոշվել և իրեն չի կորցրել ուշագնաց հոկեյիստի թիմակից Ալեքսանդր Պերեսունենկոն, որը նետվել է դեպի Գրիցյուկը և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել` փրկելով նրա կյանքը:
Այժմ Բոգդանն իրեն լավ է զգում և շուտով նորից կվերադառնա սահադաշտ: