211652_close_icon
views-count4645 դիտում article-date 17:56 22-02-2016

Հայաստան-Հոլանդիա բարեգործական միջոցառում Երևանում` նվիրված հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» («Լուսավոր Ապագա») կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված Հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան էր բերել բարեգործական օգնություն` շորերի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և փոքր կազմակերպություններ: Շոու-ծրագրի շրջանակներում, որը վարել է Լուսինե Փիլոյանը (Բուգի-Վուգի), անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա՝ պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն է ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը: - Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է «Բրայթ Ֆյուչր» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ Bարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հաjաստան տեղափոխելու նպատակով։ Հայաստանում ակցիայի կայացման գործում իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Բայազեթ» մսամթերքի ընկերությունը, նորաբաց «Ռոսսիա Մոլ»-ը, «Բեսթ Ինվեսթ» գովազդային ընկերությունը, «Թալիանի» բրենդային ակնոցներ արտադրող հայ-ամերիկյան ընկերությունը։ Բարեգործական ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցաբերել Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր