1692 դիտում
19:00 16-06-2016
Առանձնահատուկ ուշադրություն` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նախորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել էր «Երևանյան ամառ» ծրագրում և երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը միտված այլ նախաձեռնություններում ներգրավել սոցիալապես անապահով ընտանիքների և հատուկ խմբերի երեխաներին: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող, վերը նշված ընտանիքների 40 երեխաներ իրենց մեկօրյա հանգիստն անցկացրել են Ծաղկաձոր քաղաքում:
Քանաքեռզեյթունցի փոքրիկների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա, որի ընթացքում նրանք այցելել են «Կեչառիս» եկեղեցական համալիր, իսկ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ծանոթացել Օրբելիների ընտանիքի պատմությանը, հարստացրել իրենց մշակութային գիտելիքները: Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանն էլ ծանոթացրել է Ծաղկաձորի պատմությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
18:37 20-06-2014
Սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում
Այս բաժնից
1576 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1441 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան