1219 դիտում
14:41 22-02-2016
ՄԻՊ-ն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի որևէ կողմնորոշումից անկախ
Մարդու իրավունքների պաշտպանն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի անկախ որևէ կողմնորոշումից: Ընդ որում, պաշտպանը պետք է ոչ միայն ինքը բացառի քաղաքական որևէ այլ կողմնորոշմամբ պայմանավորված կանխակալ ցանկացած մոտեցում, այլ նաև այդպիսի կողմնորոշումների վտանգից զերծ պահի սեփական աշխատակազմը: Այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը՝ ԱԺ-ի առաջ ներկայացնելով իր այսպես կոչված՝ նախընտրական ծրագիրը:
Նա նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ընկալվի որպես այլ սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր գտնվելով գերատսաչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը:
Իրավունքների պաշտպանության հարցում էլ անհրաժեշտ է համարում քրտնաջան և հետևողական աշխատանքը իրավական համակարգի բոլոր օղակների հետ, կարևորում համատեղ աշխատանքն ու համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:
Հիմա պատգամավորները հարցեր են տալիս ՄԻՊ թեկնածուին, ըստ որում՝ նման ծուղակ-հարցերից մեկը այն է, թե արդյո՞ք նա քաղբանտարկյալ է համարում Գևորգ Սաֆարյանին կամ Վարդգես Գասպարիին:
Համաձայն Սահմանադրության՝ ՄԻՊ-ը ընտրվելու է ԱԺ պատգամավորների երեք հինգերորդի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ: Այդ իսկ պատճառով Արման Թաթոյանը ՄԻՊ ընտրվելու համար պետք է ստանա 79 կողմ ձայներ:
Նմանատիպ նյութեր
2987 դիտում
22:50 10-11-2016
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված.ՀՀ վարչապետ
4308 դիտում
17:10 23-01-2018
Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան
7438 դիտում
10:06 29-10-2020
Արցախի տարբեր ուղղություններում իրենց առջև դրված մարտական խնդիրները հերոսաբար կատարող հերոսները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1588 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1456 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան