2990 դիտում
22:50 10-11-2016
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված.ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերին:
Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը որոշումների կայացման գործում և արդյունավետ համարել Հայաստանի ու Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Կարեն Կարապետյանն օգտակար է համարել Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ վիճակագրական համակարգում ԵՄ չափանիշների ներդրումը, ինչպես նաև ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ներկայում շարունակվող աշխատանքները:
Կոնրադ Պեսենդորֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Ավստրիայի կանցլերի ջերմ ողջույնները: Նրա խոսքով՝ ՀՀ ԱՎԾ հետ տևական արդյունավետ համագործակցության փորձ է կուտակվել, այդ թվում նաև՝ Եվրոպական վիճակագիրների ասոցիացիայի շրջանակում: Ավստրիայի ԱՎԾ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եվրոպական վիճակագրական համակարգի նոր զարգացումների ներքո մշակվում են վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշներ, որոնց նպատակն օբյեկտիվ, անկողմնակալ և գիտական մտքի զարգացմանը համահունչ վիճակագրական համակարգի ձևավորումն է:
Ողջունելով նախատեսվող բարեփոխումները՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են կատարվում նաև ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման ուղղությամբ:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն:
Հաշվի առնելով օբյեկտիվ վիճակագրական տվյալների կարևորությունը որոշումների կայացման գործում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը և հնարավորինս բացառել դա:
Նմանատիպ նյութեր
25813 դիտում
09:18 14-07-2020
«3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև դիրքային բարելավման խնդիր է դրված եղել». «Իրատես»
1219 դիտում
14:41 22-02-2016
ՄԻՊ-ն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի որևէ կողմնորոշումից անկախ
Այս բաժնից
1642 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1504 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան