Ղազախստանում լրագրողներ են ձերբակալվել
Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է Ազգային մամուլի ակումբի նախագահ, Ղազախստանի լրագրողների միության ղեկավար Սեյթքազը Մաթաևին և ՂազԹԱԳ տեղեկատվական գործակալության տնօրեն Ասեթ Մաթաևին, հաղորդում են ղազախական ԶԼՄ-ները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց ձերբակալել են այսօր առավոտյան ժամը 9:30-ին:
«Գործի հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ նրանցհետապնդման իրական նպատակը բաց երկխոսության հրապարակի ստեղծումն է, ինչպիսին մամուլի ակումբն է»,-ասված է հաղորդագրության մեջ: