211652_close_icon
views-count12830 դիտում article-date 16:58 30-11-2017

«Լապտերներ» նախագծի շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ. նախագիծը ներկայացնում է 5-15 տարեկան տաղանդավոր մանուկների՝ Երևանից և մարզերից

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Լապտերներ» նախագծի` «Կանգառ #4 Ծիր Կաթին» խորագիրը կրող համերգը։ Լույսով ու ջերմությամբ լեցուն «Լապտերներ» նախագծի մասնակիցները սավառնում են իրենց ստեղծած տիեզերքում՝ երբեմն ունենալով փոքրիկ կանգառներ։ Ամեն մի նոր կանգառ նրանց համար նոր առիթ է` իրենց տաղանդով ու ձեռքբերումներով մեզ հետ կիսվելու համար։ «Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 5-15 տարեկան տաղանդավոր մանուկների Երևանից և մարզերից, որոնք իրենց առաջին քայլերն են անում երաժշտության և կերպարվեստի ոլորտներում։ Բաց մի՛ թողեք մեր «Լապտերներ»-ի արվեստի լույսի ականատեսը լինելու հնարավորությունը: Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 [b]Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր