211652_close_icon
views-count3141 դիտում article-date 22:46 21-02-2016

Փետրվարի 21-ը պատմության մեջ

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: 1836 թ. – ծնվել է Լեո Դելիբը, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1891 թ.): 1848 թ. – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակում են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: 1852 թ. – մահացել է Նիկոլայ Գոգոլը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը (ծն. 1809 թ.): 1893 թ. – ծնվել է Անդրես Սեգովիան, իսպանացի կիթառահար, համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը (մահ. 1987 թ.): 1902 թ. – մահացել է Ալեքսանդր Երիցյանը, հայ պատմաբան (ծն. 1841 թ.): 1944 թ. – ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի ենթարկվեց Փարիզում. հետագայում նրան շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում: 1971 թ. – ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը:

Նմանատիպ նյութեր