Իսպանիա. «Ռեալը» սայթաքեց Մալագայում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Մալագայի» հետ:
Մադրիդցիները Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ 33-րդ րոպեին բացեցին հաշիվը: Պետք է նշել, որ Ռոնալդուն հարվածի պահին գտնվում էր ակնհայտ խաղից դուրս վիճակում:
Սակայն «Մալագան» կարողացավ ուշքի գալ գոլից հետո և 2-րդ խաղակեսում վերականգնել հաշիվը` աչքի ընկավ Ալբենտոսան: Դրանից հետո երկու թիմերն էլ հաշվի մեջ առաջ անցնելու հավասար հնարավորություններ ունեին, սակայն այդպես էլ նոր գոլ չգրանցվեց` 1:1:
Այս խաղից հետո «Ռեալը» վաստակեց 54 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատարը` «Բարսելոնան», ունի 63 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]
«Մալագա»-»Ռեալ»` 1:1
Գոլերը` Ալբենտոսա, 66 – Ռոնալդու, 33