Կրկնակի ահաբեկչություն Հոմսում. կա 46 զոհ, 115 վիրավոր
Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 46 մարդ, առնվազն 115 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Риа Нօвости-ին:
Ըստ նախնական տեղեկությունների` Հոմսի կենտրոնում ռումբերից մեկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Պայթյունները որոտացել են միկրոավտոբուսների կանգառում, որտեղ մեծ թվով ուսանողներ են եղել: