Կրկնակի ահաբեկչություն` Աֆղանստանում. 30 զոհ
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 30 մարդ. կա մոտ 100 վիրավոր:
Ականատեսների խոսքով, պայթուցիկ սարքերից մեկն ամրացված է եղել հեծանվի:
Բժիշկները դիմել են բնակիչներին ահաբեկչությունից տուժածների համար արյուն հանձնելու խնդրանքով: