211652_close_icon
views-count2768 դիտում article-date 09:11 21-02-2016

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 21-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի մոտակայքում Սամանդ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առջևի անիվներով հայտվել առվի մեջ և արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Սամանդ մակնիշի 34QP661 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ռ. Յ.): *** Փետրվարի 21-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տիգրան Մեծ լողափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժշետ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Օպել մակնիշի 19SO869 պ/հ (վարորդ Ս. Հ.) ավտոմեքենան: *** Փետրվարի 21-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում՝ թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2102 մակնիշի 34QR961 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.): *** Փետրվարի 20-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան շերտում, ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 NR 710 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 20-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ZUK» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Ա.) ավտոմեքենան: Վերադարձի ճանապարհին՝ Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում նկատվել է ձյան շերտում արգելափակված ևս մեկ ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 34 QO 179 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ե.): ***

Նմանատիպ նյութեր