Փետրվարի 20-ը պատմության մեջ
1816 թ. – Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1872 թ. – Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1907 թ. – ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1970 թ.):
1940 թ. – ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1980 թ. – ծնվել է Արթուր Աբրահամը, հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում:
1988 թ. – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հատարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
1988 թ. – ծնվել է Ռիհաննան, ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի:
2007 թ. – մահացել է Զահրատը, արևմտահայ բանաստեղծ (ծն. 1924 թ.):