Իսպանիա. «Բարսելոնան» հերթական հաղթանակը տարավ, Սուարեսը շարունակում է ռմբահարել. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Լաս Պալմասի» նկատմամբ:
Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Նեյմարն ու Սուարեսը: Նշենք, որ վերջինս այս առաջնությունում 25-րդ գոլը խփեց և արդեն 4 գնդակով է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Ընդ որում, Սուարեսը խաղի ընթացքում գոլ խփելու 5-6 հիանալի հնարավորություն ձեեռքից բաց թողեց: Ի դեպ, ուրուգվայցի հարձակվողը դարձավ Եվրոպայի թոփ-5 առաջնությունների առաջին ֆուտբոլիստը, որն այս մրցաշրջանում հատեց 25 գոլի նշաձողը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 63 միավոր և 9 միավորով գերազանցում է Մադրիդի «Ատլետիկոյին» և 10 միավորով` «Ռեալին», որոնք մեկական խաղ քիչ են անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»՝ 1:2
Խոսե Վիլիան, 10 – Լուիս Սուարես, 6, Նեյմար, 39