Իսպանիա. «Բարսելոնան» հաղթեց, Սուարեսը նորից գլխավորեց ռմբարկուների ցուցակը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ետնապահի՝ «Լևանտեի» նկատմամբ: Գոլերից մեկը «Լևանտեի» խաղացողները խփեցին սեփական դարպասը, իսկ խաղավերջում աչքի ընկավ Լուիս Սուարեսը, որը 20 գոլով միանձնյա գլխավորեց Պրիմերայի ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակել է 54 միավոր: 51 միավոր ունի «Ատլետիկոն», որը մեկ խաղ ավել է անցկացրել: Նշենք, որ «Ատլետիկոն» երեկ 3:1 հաշվով հաղթեց «Էյբարին»:
[b] Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
[/b]
«Լևանտե» - «Բարսելոնա»՝ 0:2
Դավիդ Նավարո, 21 (ինքնագոլ), Լուիս Սուարես, 90+2
«Աթլետիկո» - «Էյբար»՝ 3:1
Խիմենես, 56, Սաուլ, 63, Ֆերնանդո Տորես, 90+1 – Կիկո, 46