211652_close_icon

Պակիստանում ահաբեկիչները աղջիկների տարրական դպրոցի շենք են պայթեցրել

views-count1654 դիտում article-date 16:45 20-02-2016
Ահաբեկիչները Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում աղջիկների համար նախատեսված տարրական դպրոց են պայթեցրել, հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով The Express Tribune-ին: Թերթի տվյալներով՝ պայթյունից տուժածներ չկան: Պայթյունը տեղի է ունեցել գիշերը, երբ դպրոցում ոչ ոք չկար: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թահրիք-Թալիբան Պակիստան» խմբավորումը: Խմբավորումը աշխարհիկ կրթությունը հակաիսլամական է համարում:

Նմանատիպ նյութեր