ИТАР-ТАСС-ի հայտնում է, որ Սիրիայի հարավում ահաբեկիչները միկրոավտոբուս են պայթեցրել: Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է հինգ և վիրավորվել ինը մարդ:
Հաղորդվում է, որ երկու ռումբ դրված է եղել Դաման և Արիկա բնակավայրերի ճամփեզրին: Աղբյուրըր նշում է նաև, որ միկրոավտոբուսում խաղաղ բնակիչներ են եղել:
Դեպքի պատասխանատվությունն իշխանությունները դնում են Դաարա և Էս-Սուվեյդա մարզերի սահմանին գործող ավազակախմբի վրա: