Ահաբեկիչները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ցանկում ընդգրկված հուշարձան են պայթեցրել
Գրոհայինները Սիրիայի հյուսիսում, Հալեպ քաղաքի հնագույն ամրոցի արևմտյան ելքն են պայթեցրել: Այդ մասին տեղեկացրել է ռազմական աղբյուրը, գրում է РИА Новости-ն:
«Գրոհայիններն այսօր պայթեցրել են ցիտադելի դարպասների տակ գտնվող թունելը, որը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Պայթյունի հետևանքով ամրոցի արևելյան հատվածը վնասվել է», — լրատվամիջոցին ասել է աղբյուրը:
Նրա տվյալներով, գրոհայինները պայթյունից հետո հարձակում են գործել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Կառավարական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը: Ուժգին մարտերի արդյունքում 1 զինվոր մահացել է, 3-ը ստացել տարբե վնասվածքներ: