4264 դիտում
08:59 20-02-2016
Տիգրան Սարգսյանի «համեստ» ունեցվածքն աճում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն և 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաև 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան և առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես նաև «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա:
Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
08:51 26-10-2023
Միայն աշխատավարձով 4 հոգանոց ընտանիքին պահող Անդրանիկ Քոչարյանի ունեցվածքն աճել է. «Ժողովուրդ»
1528 դիտում
09:48 18-02-2014
Կոտայքի մարզպետը փորձել է համեստ երևալ․ Ժողովուրդ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան