211652_close_icon
views-count4190 դիտում article-date 19:22 15-12-2020

Փաշինյանը սպանեց ոչ միայն այն 5000 հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված բոլոր մեր հերոսներին. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/12/15/%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%B6-5000-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%84%D5%A8-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81-%D4%B5%D5%BC%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%A1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%8E%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1114683?fbclid=IwAR1kzllXorCTlqZGfcznts-1CUow14Kvk-udUEATtKbHZafSHq4G1ZKKD2s]«Փաստինֆո»[/url]-ն գրում է. Մի հատ խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով, այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում։ Այս մասին բազմամարդ հանրահավաքի ընթացքում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Մանուկյանն ընդգծեց, որ Փաշինյանը ոչ միայն սպանեց այն 5000 հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված բոլոր մեր հերոսներին։ Նրա խոսքով՝ ինքը պայքարում է ոչ միայն ապագայի, այլև՝ մեր այդ տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր և միայն դրա համար անհրաժեշտ է պայքարել մինչև վերջ։ «Մենք հաղթելու ենք՝ այդտեղ հարց չկա։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու, մենք հզոր ժողովուրդ ենք։ Մենք հիմա մի փոքր իրարից հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մեկ-մեկ ընկճվում ենք, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու և տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու, ամենաազդեցիկ պետությունն ենք լինելու։ Հաջորդ սերունդների համար ապահովելու ենք բարեկեցիկ, երջանիկ կյանք»,- նշեց Մանուկյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր