211652_close_icon
views-count2676 դիտում article-date 21:14 19-02-2016

Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր նվիրեցին համաքաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց <<Նվիրիր գիրք անծանոթին>> խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին: Օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանեցին Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147-ամյակի հետ: Ակցիային մասնակից անցորդների գոհունակություն և խանդավառություն արտահայտող հայացքները փաստեցին այն մասին, որ այսօրվա սերունդը ևս բարձր է գնահատում գրքի և գրագիտության դերն իր կյանքում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր