ՊՊԾ-ն շարունակվում է ինքնաձիգներով հսկողությունը Կառավարության շենքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչև անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի և նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ: Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչև հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել: Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: