Ինչ եղավ, երբ 1999թ. ապրիլի 14-ին երկու ռուս զինվոր հարբած, լիցքավորված ինքնաձիգներով զորամասից դուրս եկան Գյումրի քաղաք. տեսանյութ.168.am
Երեկ հրավիրված ասուլիսում քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ խոսելով հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, հիշեցրել է 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում տեղի ունեցած մեկ այլ նմանանատիպ դեպքի մասին, գրում է [url=http://168.am/2015/01/15/444295.html]168.am[/url]-ը: «Երբ 1999 թվականի ապրիլին երկու ռուս զինվոր՝ նույն զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան Գյումրի քաղաք, հասան «Սլաբոտկա» թաղամաս, հասան մինչև շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու: Կարո՞ղ եք ասել՝ ինչ եղան այս 2 տականքները: Դատվեցի՞ն»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ռուսական լրատվամիջոներն այդ տեղեկությունը հերքել են, քրեագետն այսպես արձագանքեց. «Իհարկե, կասեն, իհարկե, կասեն: Դեպքն արդեն ջրվել, գնացել է, փակվել է:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://168.am/2015/01/15/444295.html]այստեղ[/url]:
Տեսանյութը՝ Tsayg.am-ի: