Ինչո՞ւ էին փրկարարներն այցելել Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի անվան դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 18-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի թիվ 24 հասցեում Շիրվանզադեի անվան դպրոցի վարչական շենքի անձրևատար խողովակը պոկվել և թեքվել է ծառի վրա և ընկնելու վտանգ կա:
Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարարների հետ, ովքեր ապամոնտաժել են անձրևատար խողովակը:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի