8762 դիտում
17:36 31-01-2019
Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «Երևան պլազա», «Ռիո» առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին
Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/962652.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, անանուն զանգերը ոստիկանություն ստացվել են 10 րոպեի ընթացքում: «Մոսկվայում զանգվածային կերպով սկսեցին ստացվել հաղորդագրություններ առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունի վտանգի մասին: Ստուգվում են ավելի քան 10 օբյեկտներ»,-հայտնել են ոստիկանությունից:
«Տեղում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, կինոլոգներ՝ տվյալ հաղորդագրությունների ստուգման նպատակով»,-նշել են գործակալության աղբյուրները:
Նմանատիպ նյութեր
6779 դիտում
17:58 08-11-2018
Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում
2700 դիտում
23:18 26-03-2014
Մոսկվայի ոստիկանությունը «Երևան Պլազա»֊ից տարհանել է մարդկանց՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
8957 դիտում
22:03 18-02-2016
Պայթյունի վտանգի պատճառով Մոսկվայի 9 խոշոր առևտրի կենտրոններից տարհանում են այցելուներին
Այս բաժնից
1033 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
934 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
952 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը