Մոսկվայում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը
Մոսկվայում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը: Այս մասին հայտնում է RBC-ն:
ՌԴ քննչական կոմիտեից հաղորդել են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ.-ի ահաբեկչության գործով:
Քննչական մարմնի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցների անփույթ գործողությունների պատճառով աճել էր հանցագործների համար օդանավակայանի խոցելիության մակարդակը, ինչի հետևանքով 2011թ.-ին Մագոմեդ Եվլոևը կարողացել էր մուտք գործել «Դոմոդեդովո»-ի շենք՝ պայթուցիկ սարքը հագուստի տակ թաքցրած:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 24-ին մահապարտ ահաբեկիչը «Դոմոդեդովո»-ի միջազգային ուղերթների ժամանման սրահում գործի էր դրել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել էր 37 մարդ: