57778 դիտում
15:40 15-01-2017
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատիրոջ 19-ամյա թոռնուհու հարսանիքը ապշեցրել է շքեղությամբ. թամադան Խուլիո Իգլեսիասն էր. ՖՈՏՈՇԱՐՔ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերերից մեկի՝ միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ 19-ամյա Իրինա Կոգանի հարսանյաց արարողությունը ապշեցրել է շքեղությամբ:
Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Լոնդոնում, մասնավոր ինքնաթիռներով ժամանել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի շոուբիզնեսի, ինչպես նաև բիզնես էլիտայի տասնյակ ներկայացուցիչներ:
LifeNews-ի հաղորդմամբ՝ The Landmark London հյուրանոցային համալիրում ընթացող արարողությանը ելույթ ունեցող երգիչների թվում էին Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Ալեքսանդր Սերովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը, Լև Լեշչենկոն, օպերային մեներգչուհի Աննա Նետրեբկոն, Անտոնիո Բանդերասը և այլ աստղեր:
Հարսանիքի թամադան իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն էր, ում հրավիրել էր «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատիրոջ որդին՝ 36-ամյա Ալեքսանդր Կոգանը:
Աղբյուրը նշում է, որ Էլթոն Ջոնը, ով, ըստ տեղեկություների՝ 10 մլն եվրոյից պակաս հոնորարով չի երգում՝ 12 հիթ է կատարել, իսկ Մրայա Քերին, ով նույնպես թանկարժեք երգիչների շարքում է՝ մի քանի երգեր է հնչեցրել բեմից:
Նշենք, նաև, որ երիտասարդ նորապսակները ծանոթացել են Լոնդոնում, որտեղ ապրում և սովորում է Իրինան: Նրա ընտրյալը՝ ազգությամբ հրեա Դենիել Քենվեյն է, ում ընտնաիքի անդամները նույնպես բիզնես էլիտայի ներկայացուցիչներ են և Իսրայելում բազմաթիվ բիզնեսներ ունեն:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Վ. Կոգանը Forbes ամսագրի՝ ամենահարուստների վարկանիշային աղյուսակում 2 տարի առաջ 41-րդ հորիզոնականում էր՝ 2,5 մլրդ դոլար կարողությամբ: Նրան է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը Մայամիում՝ 68 մլն դոլար արժողությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
9480 դիտում
10:58 26-08-2014
Ռուբեն Հայրապետյանի որդու և Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը` Ֆուտբոլի ակադեմիայի շենքո՞ւմ. «ՀԺ»
Այս բաժնից
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1963 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2035 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով