211652_close_icon
views-count76193 դիտում article-date 18:05 08-04-2020

ՇՏԱՊ. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող 200-ից ավելի ՀՀ քաղաքացիներն ասում են. «Քանի օր պետք է օդանավակայանի հատակին գիշերենք, մինչև հստակ զբաղվեք մեր խնդրով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են զանգահարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր խնդրում էին, որպեսզի իրենց խնդրի լուծմանը միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում զանգահարողներն ասում էին. «Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի տեսաուղերձը լսեցինք, գոհ ենք, որ ՀՀ կառվարությունը անում է անհնարինը, որպեսզի իր հայրենակիցների խնդիրը լուծվի, բայց ուզում ենք Տ. Ավինյանին տեղեկացնել, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում արդեն մի քանի օր է, կարելի է ասել, գիշերում են Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ, ովքեր քանի օր է, չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը 1-2 օրվա ընթացքում վերջապես կլուծի այդ պրոբլեմը: Ասես մեզ զգանք անպաշտպան, մեր հույսը Հայաստանի կառավարությունն է: Անգամ կան տարեցներ ու երեխաներ և շատերիս մոտ արդեն գումարն էլ է վերջացել ու չգիտենք, քանի օր կտևի այս անորոշությունը: Հարգելի պարետ, դուք ունեք հնարավարություն կատարվածի մասին տեղեկացնել վարչապետ Ն. Փաշինյանին ու վստահ ենք, եթե ՀՀ վարչապետին իրականությունը ճիշտ ներկայացվի, ապա նրա մի զանգը բավական է, որ մեզ այս մզձավանջից դուրս բերի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր