Լարված իրավիճակ Վանաձոր քաղաքում. քաղաքացին սպառնում է կամրջից ցած նետվել. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքում:
Մի քաղաքացի «Լճեր» կոչվող թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջից սպառնում է ցած նետվել:
Նշված վայր են ժամանում Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի բաժնի ոստիկանության ծառայողները:
Ժամանում է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
***
20:15
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ մինչ կժամանեին ոստիկաններն ու փրկարարները` քաղաքացուն, ով 65-ամյա Արամայիս Շահվերդյանն է, կարողացել է նրա աղջիկը համոզել, որպեսզի հայրը չդիմի այդ ծայրահեղ քայլին: