Շարունակվում է մայրաքաղաքի և ՀՀ մարզերի համագործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրով շարունակվում են փոխայցելությունները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը և մանկապարտեզների տնօրենների և ոլորտի այլ պատասխանատուները կրկին այցելել են Մասիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ:
Որպես սոցիալական աջակցություն՝ մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային պարագաներ, էլեկտրատեխնիկա, խաղալիքներ, գրենական պիտույքներ, դիդակտիկ նյութեր, մեթոդական գրականություն:
Պատվիրակությունը մասնակցել է միջին խմբի հատուկ պարապմունքին և դրան հաջորդած քննարկմանը, դիտել մանկապարտեզի սաների համերգային ծրագիրը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]