211652_close_icon
views-count800 դիտում article-date 13:40 05-11-2015

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցությունը շարունակվում է. ֆոտոռեպորտաժ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ. տարեսկզբին հուշագիր էր ստորագրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Հոկտեմբերի 30-ին նշված վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հյուրընկալվել էր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում: Գյուղապետարանի դահլիճում Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական դաս-քննարկում, որի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից երեխաներին փոխանցվել են նվերներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով գրիչներ: Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնություն համար: Քննարկվել են նաև առաջիկայում այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր