Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 18-ին, ժամը 11.47-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում անօգնական ընկած հայտնաբերել են Ս. Մ.-ին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
***
Փետրվարի 18-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի լոգասենյակի դուռը: