Հայտնի է Անկարայում ահաբեկչական պայթյունի հեղինակը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ տեղի ունեցած պայթյունի հեղինակը Սալեհ Նեջարն է, ինչը պարզվել է մատնահետքերի միջոցով:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջինը ունի փախստականի կարգավիճակ և Սիրիայի Թուրքիա է ժամանել 1 տարի առաջ:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ: Ահաբեկչությունը իրականացվել է Անկարայի կենտրոնական մասում՝ մարդաշատ խաչմերուկում, որը գտնվում է խորհրդարանի շենքից, ԶՈՒ գլխավոր շտաբից և զինվորականների հանրակացարանից ոչ հեռու: