211652_close_icon
views-count1519 դիտում article-date 09:41 18-02-2016

Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։ «Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ–ապրիլ ամիսներին։ Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում Է նիստի կոնկրետ ժամկետը»,– ասել Է Կարայանը։ Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետներին հրավիրել Էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Առաջարկն ընդունվել Էր։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել Էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ինչը, սակայն, այդպես Էլ տեղի չունեցավ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր