Բունդեսլիգա. «Բավարիան» Լևանդովսկիի դուբլի շնորհիվ հերթական հաղթանակը տարավ. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել մրցաշարի հետնապահներից մեկին` «Հոֆենհայմին»:
Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 19-ի և ընդամենը մեկ գնդակ է զիջում լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 52 միավոր և նորից վերականգնեց 8 միավորի տարբերությունը 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 19-րդ տուր
[/b]«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 2:0
Գոլերը՝ Ռոբերտ Լևանդովսկի 32, 64