211652_close_icon
views-count683 դիտում article-date 19:49 17-02-2016

Քննարկվել են խնամակալության և հոգաբարձությանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մայրաքաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված երեխաների խնամքի տրամադրման, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններ երեխաների որդեգրման կարգերում սահմանված` քաղաքապետարանի համապատասխան բաժնի և վարչական շրջաններում գործող հանձնաժողովների գործառույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ համագործակցության մեխանիզմների հստակեցման և սոցիալական աջակցության բաժինների հետ աշխատանքային ձևաչափի մշակման վերաբերյալ: Բաժնի կողմից առաջարկվել է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատանքներում ներգրավել սոցիալական աջակցության բաժիններին՝ անհատական վերականգնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Քննարկվել են նաև նախորդ տարվա ընթացքում ի հայտ եկած առանձին խնդիրներ, և նախանշվել են դրանց լուծման ուղիները:

Նմանատիպ նյութեր