211652_close_icon
views-count25606 դիտում article-date 15:41 17-02-2016

Կոտայքի մարզում՝ գերեզմանների մուտքի մոտ, «07»-ը բախվել է կայանված BMW-ին ու Toyota-ին. կա վիրավոր. գերեզման այցելողները հրաշքով են փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Մարտիրոսյանը Բալահովիտ-Ջրվեժ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Ավանի գերեզմանոցի մոտ, իր վարած Վազ 2107 մակնիշի 07 ՏԼ 101 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ, 42-ամյա Վարդան Գալստյանին պատկանող BMW մակնիշի 35 ՏD 989 համարանիշի և 40-ամյա Արման Նիկողոսյանին պատկանող Toyota մակնիշի 14 ՏՏ 878 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը «07»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Վասիլ Մելքումյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ պահին նշված հատվածում եղել են մեծ թվով քաղաքացիներ, ովքեր այցելել էին իրենց հարազատի գերեզման և հրաշք է, որ քաղաքացիները կարողացել են խույս տալ իրենց մեջ մխրճվող «07»-ից, հակառակ դեպքում մի քանի հոգի վրաերթի կենթարկվեին: Հարվածի հետևանքով BMW-ն ու Toyota-ն մոտ 6 մետր առաջ են ընթացել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր