Անդրիաս Ղուկասյանը գնել Է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել Է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա։ «Իրավունքը» հետաքրքրվեց՝ ինչ միջոցներով Է գնել մեքենան Ա. Ղուկասյանը։ «2007 թ.–ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,– ասաց նախագահի նախկին թեկնածուն։
Մեր դիտարկմանը՝ նման թանկարժեք մեքենա կարող Է գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել Է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել Էր նախագահի թեկնածու։ «Իմ եկամուտների չափը բավարարում Է»,– ասաց «Նոր Հայաստանի» անդամը։
Անդրիաս Ղուկասյանն այդպես Էլ չմանրամասնեց՝ հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ Է կամ որևէ տեղ աշխատո՞ւմ Է, որ կարողացել է վարկ վերցնել՝ թանկարժեք մեքենա գնելու համար։ Թե ինչու է «Նոր Հայաստանի» անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։