Քարաթափում Երևանում. բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 15-ին, «Երքաղլույս» ՓԲԸ դիսպետչերական կետից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակով անցնող գրունտային ավտոճանապարհի վրա ժայռից քարեր են պոկվել և ընկել, ինչի պատճառով նշված հատվածը դարձել է անանցանելի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժինների աշխատակիցները, որպեսզի քարերը հեռացնեն նշված հատվածից:
Քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի