Երևանի կենտրոնում 24-ի վարորդի անփութության հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունեցանք. ՕՐՎԱ ԿԱԴՐ
Այսօր վաղ առավոտյան ГАЗ 24 մակնիշի 34 SD 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան, Աբովյան փողոցների խաչմերուկում «անակնկալ» մատուցեց վարորդներին:
Ավտոմեքենան բարձված էր երկաթե պարագաներով և անակնկալ թափվեց խաչմերուկի մեջտեղում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունեցանք:
Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որ ավտոմեքենաներով իրերը տեղափոխելիս` պահպանեն անվտանգության կանոնները, քանի որ «պապը ամեն անգամ փլավ չի ուտի»: