Փետրվարի 14-ը պատմության մեջ
1859 թ. – Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:
1912 թ. – Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:
1925 թ. – ծնվել է Սերգեյ Աբրահամյանը, հայ նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (մահ. 2005 թ.):
1929 թ. – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:
1949 թ. – Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը:
1958 թ. – ծնվել է Սմբատ Լպուտյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:
1959 թ. – ծնվել է Ռենե Ֆլեմինգը, ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում:
1974 թ. – ծնվել է Գարիկ Մարտիրոսյանը, հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն:
2003 թ. – սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:
2005 թ. – ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը: