2595 դիտում
09:09 14-02-2016
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 14-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բուժական-Եղվարդ ավտոճանապարհին «Газель» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վարորդը, արգելափակվելով Արագյուղ-Եղվարդ ավտճանապարհի 2-րդ կմ-ում, լքել է ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են վարորդին ավտոճանաարհի մոտակա դաշտավայրում (ավտոմեքենայից մոտ 500 մ հեռավորության վրա):
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 11 երթուղու «Газель» մակնիշի 1805S պ/հ ավտոմեքենան, իսկ վարորդին տեղափոխել են ՀՓՋ:
***
Փետրվարի 14-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի կենտրենական շուկայի հարևանությամբ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 34 RM 122 պ/հ ավտոմեքենան:
***
Փետրվարի 14-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RT 937 պ/հ ավտոմեքենան:
***
Նմանատիպ նյութեր
3611 դիտում
23:30 22-01-2016
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
4108 դիտում
21:32 25-01-2016
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
2320 դիտում
21:59 26-01-2016
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
829 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին