211652_close_icon
views-count1746 դիտում article-date 22:00 13-02-2016

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին: Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուժման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը աջակցելու կարևորությունը։

Նմանատիպ նյութեր