211652_close_icon
views-count1461 դիտում article-date 22:30 03-12-2015

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվեց խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը: Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Քննարկվեցին Հայաստան - ԵՄ հարաբերությունները, կարևորվեց առաջիկա օրերին ՀՀ - ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Նմանատիպ նյութեր