Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծները տեղափոխվել են Ուրցաձոր
Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծները Կենդանաբուժության համաշխարհային ծառայության աջակցությամբ տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի Ուրցաձորի տեղամասի վերականգնողական կենտրոն:
Կենդանիները տեղում ենթարկվում են բուժզննման և անցնում վերականգնման շրջան:
Արտերկրի կենդանաբանական այգի կամ կենդանիների ապաստարանառյուծների տեղափոխման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: