3591 դիտում
13:19 13-02-2016
Չեմ մահացել /քաղաքականապես/ ու չեմ մահանալու Տիրոջ կամքով. Արմեն Աշոտյանը գնահատեց նաև ԿԳՆ նախարարի պաշտոնում իր աշխատանքը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի շրջանակներում իր հրաժարականին, որն արդեն գրեթե հաստատված փաստ է, հայտարարեց, որ քննադատությունը միշտ ուղեկցում է գործող քաղաքական գործչին:
«Բնական է, որ քաղաքական գործչի մասին լավը չեն խոսում, եթե բոլորիցս հեռու` նա մահացել է, ես չեմ մահացել և չեմ մահանալու քաղաքական դաշտում տեսանելի ապագայում, իհարկե, Տիրոջ կամքով»,-ասաց Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով իրենց գնահատականների համար:
Ա. Աշոտյանը նշեց, որ ոչ միայն միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների կիզակետում, այլ այդ շրջանակներում նոր էջ բացելուն է միտված:
Անդարադառնալով ՀՀ Կրթության և գիտության նախարարի՝ իր 7-ամյա կենսագրությանը` նա այն գնահատեց որպես ծանր աշխատանքով ու խիտ գրված էջ, որը հարկավոր է թերթել: Եթե դա արվել է հոգեբանորեն, ապա իրավաբանորեն՝ ոչ, քանի դեռ ուժի մեջ չէ ՀՀ նախագահի` Արմեն Աշոտյանին ազատելու մասին հրամանագիրը:
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
16:39 26-03-2014
Արմեն Աշոտյանը մի շարք մանկավարժների ՀՀ ԿԳՆ պարգևներ է հանձնել
3062 դիտում
18:29 02-12-2014
Կկայանա «1-ին ուսանողական ալիք»-ի շնորհանդեսը, որին ներկա կլինի ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը
1354 դիտում
16:35 27-02-2014
Բելառուսի հանդիսատեսը գնահատեց «Հավատամք» երգչախմբի հոգևոր կատարումները
Այս բաժնից
658 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1426 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա