Իրանը ընդհանուր սպառնալիքներ և ապագա ունի Եվրոպայի հետ. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը նախօրեին կայացած Մյունխենյան կոնֆերանսում հայտարարել է, որ Իրանն իր եվրոպացի գործընկերների հետ ընդհանուր շահեր ունի:
«Մենք ունենք ընդհանուր հնարավորություններ, մարտահրավերներ, սպառնալիքներ ու ընդհանուր ապագա, սակայն տարբեր հայացքներ և կարող ենք ընդմիշտ դառնալ անցյալի գերիներ:
Գտնում ե, որ, սակայն, կարող ենք համաձայնության գալ և խոստովանենք, որ կարող ենք միասին աշխատել: Մեզ բոլորիս պետք է ընդամենը փոխել մեր հայացքները իրականության հանդեպ»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա նաև կոչ է արել Սաուդյան Արաբիային համատեղ գործողություններին միանալ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության: