Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա
Իրանինախագահ Հասան Ռուհանին կայցելի Թուրքիա, որտեղ մասնակցելու է Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի կոնֆերանսին, հաղորդում է Milliyet թերթը:
Նշվում է, որ Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիքդելին լրագրողների հետ հանդիպմանը պատմել է իրանաթուրքական բանակցությունների մասին: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ այցելություն է կատարելու Իրան:
Հիշեցնենք, որ Իրանի ու Թուրքիայի դիրքորոշումները սիրիական հարցում տարբեր են: Իրանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ասադը հեռանա: