211652_close_icon

Փախուստի պահին դանակով վնասել է գողության փորձ կատարողի ձեռքը

views-count1442 դիտում article-date 15:02 12-02-2016
Փետրվարի 10-ին, ժամը 5-ին, 1976 թ. ծնված Մելքոն Պ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 3.30-ի սահմաններում իրեն պատկանող ավտովերանորոգման կետի անվտանգության համակարգը միացել է, և ինքը նկատել է, որ շինության հետնամասի պատի քարերը հանված են, իսկ ներսում է 1965 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Ք.-ն, ով փորձում էր այնտեղից գողություն կատարել, սակայն տեսնելով իրեն՝ փորձել է փախուստի դիմել, որի ընթացքում ինքը ձեռքին եղած խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը: Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր