211652_close_icon
views-count3034 դիտում article-date 09:13 12-02-2016

Խոշոր հարկ վճարողները 3.600 աշխատակիցների ազատել են աշխատանքից. «Հայկական ժամանակ»

«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իրենց դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։ Ըստ նրանց հայտնած տեղեկությունների վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։ Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինզներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր